ԱՄՆ-ում ավելի քան 6000 մարդ ուզում է տիեզերագնաց դառնալ

ԱՄՆ-ում ավելի քան 6000 մարդ ուզում է տիեզերագնաց դառնալ

PanARMENIAN.Net - Ամերիկյան աէրոտիեզերական ՆԱՍԱ գործակալությունը հայտնել է, որ ստացվել են տիեզերագնաց դառնալ ցանկացողների ավելի քան 6000 հայտեր, գրում է ՌԻԱ Նովոստին:

ՆԱՍԱ-ն վերջերս հայտարարել է տիեզերագնացների 15 թափուր աշխատատեղերի մրցույթ:

Հայտերը գերազանցել են վարչակազմի սպասումները, քանի որ հաճախ թափուր աշխատատեղերի համար տարեկան ներկայացվում է 2.5-3.5 հազար հայտ: ՆԱՍԱ եկած ռեզյումեների ամենամեծ քանակությունը` 8000, ստացվել է 1978 թ-ին: «Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր իսկապես լավագույնն են»,-ասել է Պեգգի Ուիթսոնը` ՆԱՍԱ-ի աշխատակազմի ղեկավարը: Ըստ նրա, աշխատակազմն ընտրում է մարդկանց ոչ միայն փայլուն ակադեմիական գիտելիքներով, այլ նաև համապատասխան բնավորությամբ, հետաքրքրություններով, ընդունակություններով:

Ընտրությունից հետո թեկնածուները 2 տարի կանցկացնեն նախապատրաստական կենտրոնում, որտեղ սովորելու են մի քանի հատուկ առարկաներ:

Նրանք, ովքեր բարեհաջող կավարտեն երկամյա ծրագիրը, արդյունքում կհասնեն իրենց նպատակին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---