Խաչատուր Քոքոբելյանը հայ-ռուսական հարաբերությունները բնութագրում է որպես «վասսալային»

Խաչատուր Քոքոբելյանը հայ-ռուսական հարաբերությունները բնութագրում է որպես «վասսալային»

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն այժմ անցել են «վասսալային» մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: «Ցավոք, մեր քաղաքական գործիչներից շատերը մինչ օրս գտնում են, որ Մոսկվան է մեր մայրաքաղաքը»,-հեգնանքով ասել է նա:

Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի ու այլ գերտերությունների հետ պետք է լինեն հավասարակշռված ու կշռադատված: Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հարկավոր է նաև հաշվի առնել Հայաստանի նշանակությունն ու ազդեցությունը Ռուսաստանի համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---