Մոսկովյան ցույցերի ֆոնին նկարահանվում է ֆիլմ ժամանակակից Ռոմեոյի և Ջուլիետտայի մասին

Մոսկովյան ցույցերի ֆոնին նկարահանվում է ֆիլմ ժամանակակից Ռոմեոյի և Ջուլիետտայի մասին

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընդդիմության ցույցերի ֆոնին նկարահանվում է ֆիլմ օմոնականի և ընդդիմությունը ներկայացնող աղջկա սիրո մասին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է նախագծի պրոդյուսեր, «Բազելևս» ընկերության տնօրեն Նիկիտա Տրինկինը:

«Գաղափարը ծագել է դեկտեմբերի 5-ին «Չիստիե պրուդի»-ում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Էությունը Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերը մարդկային հարաբերությունների պրիզմայով ցույց տալու մեջ է: Սա քաղաքական պատմություն չէ, այլ սիրո պատմություն՝ լարված և ողբերգական: Մի կողմում գտնվում է երիտասարդ, որն աշխատում է ՕՄՕՆ-ում, մյուս կողմում՝ աղջիկ, որը համագործակցում է ընդդիմադիր ուժերի հետ: Ըստ էության նրանք ժամանակակից Ռոմեոն և Ջուլիետտան են»,- ասել է Տրինկինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---