Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում

Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, գերմանական Քիլ քաղաքում: Մենամարտը կկայանա «Sparkassen» արենայում, սակայն հակառակորդն առայժմ հայտնի չէ:

Դա 2012թ Աբրահամի երկրորդ մենամարտն է լինելու: Հունվարի 14 նա 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է արգենտինացի Պաբլո Ֆարիասին:

«Ես ուզում եմ կրկին աշխարհի չեմպիոն դառնալ: Եվս 1-2 մենամարտ կանցկացնեմ և պատրաստ կլինեմ պայքարելու չեմպիոնական գոտու համար»,-Աբրահամի խոսքը հայտնում է fightnews.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---