Ստեփան Դեմիրճյանը քննադատել է ՀԱԿ գործընկերոջը` Պուտինի օգտին քվեարկելու կոչի համար

Ստեփան Դեմիրճյանը քննադատել է ՀԱԿ գործընկերոջը` Պուտինի օգտին քվեարկելու կոչի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիճյանը քննադատել է ՀԱԿ գործընկերոջը` «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանին` Պուտինի օգտին քվեարկելու կոչի համար: «Կարծում եմ, որ չի կարելի միջամտել ուրիշ պետության գործերին»,-ընդգծել է նա: Դեմիրճյանի խոսքով, մի բան է` ինչպես են նման կոչերն ընդունում ռուսաստանաբնակ հայերը, մեկա այլ բան` ինչպես են դրանք ընդունում Հայաստանի բնակիչները:

«Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ է արել Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին մարտի 4-ի կայանալիք նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ «միակ արժանի թեկնածու Վլադիմիր Պուտինին»: «Ազգակիցներ խնդրում և հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին: Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետևյալ պաստառը.«Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ»,-ասվում է կուսակցության հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---