Արգենտինան ՄԱԿ կբողոքի Ֆոլքլենդյան կղզիների ռազմականացման դեմ

PanARMENIAN.Net - Արգենտինայի կառավարությունը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ` կապված այն բանի հետ, որ Բրիտանիան ռազմականացում է իրականացնում Հարավային Ատլանտիկայում` վիճելի Ֆոլքլենդյան կղզիների մերձակայքում: Նախագահ Քրիստինա Ֆերնանդեզ դե Քիրշները համապատասխան հայտարարություն է կատարել խորհրդարանի պատգամավորների, նախարարների և 1982թ. կղզիների համար մղված պատերազմի վետերանների առջև: «Մենք բողոք կներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և կբարձրացնենք այդ հարցը Գլխավոր Վեհաժողովում, քանի որ այդ ռազմականացումը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար»,- հայտնել է Արգենտինայի նախագահը:

Արգենտինացիների կողմից Մալվինյան կոչված կղզիների կարգավիճակը դեռևս ցավոտ հարց է և ծայրահեղ կարևոր թեմա Բուենոս Այրեսի համար:

Նախագահի ելույթի ժամանակ կառավարության շենքի դիմաց ամբոխ էր հավաքվել, որը վանկարկում էր «Մալվի'նաս» և թափահարում արգենտինյան դրոշը: Բրիտանիան կղզիները վերահսկում է 1833 թվականից, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---