Ռուսաստանը չի ընկալում Սիրիայից դեսպաններին ետ կանչած երկրների տրամաբանությունը

Ռուսաստանը չի ընկալում Սիրիայից դեսպաններին ետ կանչած երկրների տրամաբանությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայի համար անհասկանալի է Արևմուտքի ու Պարսից ծոցի երկրների տրամաբանությունը, որոնք որոշել են դեսպաններին ետ կանչել Սիրիայից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ գործընթացները թելադրված են ինչ-որ տրամաբանությամբ: Առնվազն մեզ այդ տրամաբանությունն անհասկանալի է, ինչպես անհասկանալի էր ԱՊԼ դիտորդների առաքելությունը սառեցնելու մասին շտապողական որոշումը»,-ասել է Լավրովը:

Որոշ փորձագետներ դեսպաններին ետ կանչելը համարում են Սիրիայի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստման վկայություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---