EURO-2012 ընթացքում Լվովը պաշտպանվելու է 6 մարզերի ոստիկանների կողմից

EURO-2012   ընթացքում Լվովը պաշտպանվելու է 6 մարզերի ոստիկանների կողմից

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ընթացքում Լվովի շրջանում կարգուկանոնն ապահովելու են Ուկրաինայի 6 մարզերի ոստիկանության աշխատակիցներ:

«Եվրո-2012-ի ընթացքում մեզ օժանդակելու են մեծ քանակությամբ հասարակական կարգի պահապաններ: Նրանք բաշխված են լինելու և կենտրոնացված կերպով կերակրվելու են որոշակի տեղում, նորմալ կենցաղային պայմաններում»,-Ալեքսանդր Ռուդյաի խոսքը հայտում է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի անցկացման ընթացքում ուկրաինական ոստիկանությունը աշխատելու է խստացված ռեժիմով` շուրջօրյա:

Խաղերի անցկացման ընթացքում կարգուկանոնն ապահովելու են ներքին գործերի 22 հազար աշխատակիցներ, ընդ որում 11 հազարը իրենց պարտականությունները կատարելու են մարզադաշտերիրց դուրս:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---