Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնության վայրը կորոշվի առաջիկայում

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնության վայրը կորոշվի առաջիկայում

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնության տեղն ու ժամանակը կորոշվեն առաջիկա օրերին: Այս մասին հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը:

«Առայժմ չկա ՖԻԴԵ-ի պաշտոնական որոշում, քանի որ գոյություն ունեն տեխնիկական բնույթի որոշ մանրուքներ` կապված վայրի որոշման հետ: ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը հանձնարարել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին վերջնականապես մշակել այս մանրուքները, որոշում կայացնել և հայտարարել այդ մասին: Սակայն կարելի է ասել, որ մրցաշարի անցկացման գլխավոր հավակնորդը Լոնդոնն է»,-ասել է Բալգաբաևը, հայտնում է chess-news.ru-ն:

Մրցաշարի անցկացմանը հավակնում են նաև Բուլղարիան և Ադրբեջանը: Առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-նոյեմբերի 13:

Ընդգծենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին, հայտարարելով, որ չի մասնակցի այդ մրցաշարին, եթե այն տեղի ունենա Բաքվում: «Հուսով եմ, որ հաշվի կառնեք նկատառումներս`Նախագահական խորհրդում մրցաշարի տեղի ընտրության հարցը քննարկելիս»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---