Գրիգորի Այվազյան. Մենք պետք է Բաքվի հետ հավասարը հավասրաի պես խոսենք

Գրիգորի Այվազյան. Մենք պետք է Բաքվի հետ հավասարը հավասրաի պես խոսենք

PanARMENIAN.Net - «Մենք Ադրբեջանից պահանջում ենք, որ հարգի մեր օրինական իրավունքները, փոխհատուցի բարոյական և ֆիզիկական կորուստները»,-հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսին:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի` Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի վերաբնակների հնարավոր բնակեցման մասին գաղափարը, Այվազյանը դժգոհությամբ ընդգծել է. «Ադրբեջանցին չպետք է ոտք դնի Ղարաբաղի սուրբ հողին»:

Ինչպես ընդգծել է Ասամբլեայի նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մուսկոկայում արված հայտարարությունը հստակորեն ամրագրում է նախկին բնակավայր վերադառնալու բոլոր փախստականների իրավունքը:

«Եթե ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, ապա մենք ևս պետք է վերադառնանք Ադրբեջան»,-մանրամասնել է Այվազյանը: Նա հավելել է, որ առայժմ չի կարող հայտնել հայ փախստականների հստակ թիվը, որոնք ցանկանում են վերադառնալ Ադրբեջան, սակայն ասել է, որ նրանք շատ են:

2010թ հունսի 26-ին, կանադական Մուսկոկա քաղաքում Մեծ ութնայկի գագաթնաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---