2011-ը կարգապահության առումով ամենահաջողն էր Հայաստանի ԶՈՒ պատմության մեջ

2011-ը կարգապահության առումով ամենահաջողն էր Հայաստանի ԶՈՒ պատմության մեջ

PanARMENIAN.Net - 2011-ը Հայաստանի Զինված ուժերի պատմության մեջ ամենահաջող տարին էր կարգապահության ոլորտում և ողբերգական դեպքերի քանակի նվազեցման առումով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ամփոփելով 2011-ի արդյունքները:

Նրա խոսքով, այդ գործընթացը բացատրվում է ՊՆ գործողություններով՝ ուղղված կարգապահության բարձրացմանը, բանակում արտակարգ դեպքերը նվազագույնի հասցնելուն կամ արմատախիլ անելուն: Միաժամանակ նախարարը նշել է, որ այդ վիճակագրությունը չի հանգստացնում ՊՆ ղեկավարությանը և այն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքները:

Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ երեքուկես տարիների ընթացքում Զինված ուժերից ազատվել են 10 պաշտոնյաներ վարչությունների պետերի մակարդակում և զորամասերի շուրջ 30 հրամանատարներ: «Ցանկանում եմ նշել, որ նրանք ազատվել են, այլ ոչ թե տեղափոխվել այլ պաշտոնի»,- ասել է նախարարը:

Ինչ վերաբերվում է մահացած զինվորների ծնողների դժգոհությանը, ապա, նախարարի խոսքով, նա հասկանում է նրանց, սակայն նշել, որ գործի նույնիսկ ամենալավ հետաքննության դեպքում նրանք դժգոհ են լինելու և պահանջելու են առավելագույնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---