Մեծ Բրիտանիայի և Քաթարի հատուկ նշանակության ստորաբաժանումն օգնո՞ւմ է սիրիացի ապստամբներին

Մեծ Բրիտանիայի և Քաթարի հատուկ նշանակության ստորաբաժանումն օգնո՞ւմ է սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Քաթարի հատուկ նշանակության ստորաբաժանումը Հոմսում գործում է սիրիացի ապստամբների կողմից: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել է DEBKAfile-ը՝ մեջբերելով սեփական ռազմական աղբյուրները:

Ինչպես նշում է DEBKAfile-ը, արաբական և արևմտյան հատուկ նշանակության ստորաբաժանումներն ուղղակիորեն չեն մասնակցում սիրիական զինվորականների հետ բախումներին, սակայն ապստամբների համար խորհրդատվություն են անցկացնում մարտ վարելու տակտիկայի վերաբերյալ, տրամադրում են կապի միջոցներ, հետախուզական տվյալներ:

Պետք է նշել, որ սա Սիրիայում արտասահմանյան բանակի ներկայացուցիչների առկայության մասին առաջին հաղորդագրությունն է: Աղբյուրի կարծիքով, Հոմսում արաբական և արևմտյան հատուկ նշանակության ստորաբաժանումների առկայությունը հիմք է նոր ծրագրի համար, որը փորձում է հաստատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---