Զանգվածային գործադուլն Իսրայելում կաթվածահար է արել երկիրը

PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարի 8-ին Իսրայելի հիմնական արհմիությունների մասնակիցների զանգվածային գործադուլը փաստացիորեն կաթվածահար է արել օդային և ծովային կայանները, երկրի բանկերն ու ֆոնդային շուկան, հաղորդում է Reuters-ը:

Քաղաքացիներին այդպիսի մասշտաբային գործողությունների է հրահրել կառավարության արձագանքի բացակայությունը բյուջետային աշխատողների պայմանների բարելավման պահանջին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ֆինանսների նախարարության գնահատմամբ, ակցիայի ամեն օրը, որի կազմակերպիչը «Գիստադրութ» Համաիսրայելյան արհմիութենական միավորումն է, իսրայելյան տնտեսությանը 500 միլիոն դոլարի վնաս կհասցնի:

«Գործադուլը ոչ միայն արդարացված չէ, այլև վտանգավոր է Իսրայելի համար: Այն սպառնում է մեր շուկային, մեր տնտեսությանն ու մեր քաղաքացիներին»,- ռադիոկայաններից մեկի եթերում հայտնել է երկրի ֆինանսների նախարար Յուվալ Ստեյնիցը:

Արհմիությունների ֆեդերացիան արդեն պատասխանել է նախարարի խոսքերին: «Աշխատողն ունի միայն մեկ զենք` գործադուլ»,- հայտնել է ֆեդերացիայի նախագահ Օֆեր Էյնին:

«Գիստադրութի» պահանջների հիմքում ընկած է կապալառու ընկերություններում աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման հասնելու մտադրությունը: Հարկ է նշել, որ այդ աշխատողների թիվը մոտ 250 հազար է, ինչը մոտ 7,8 մլն բնակչությամբ երկրի աշխատավորների թվի զգալի մասն է կազմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---