Այսօր մեկնարկում է համաշխարհային գլխավոր կինոփառատոններից մեկը`«Բեռլինալեն»

Այսօր մեկնարկում է համաշխարհային գլխավոր կինոփառատոններից մեկը`«Բեռլինալեն»

PanARMENIAN.Net - Աշխարհի տարբեր երկրներից մոտ 400 ֆիլմեր ներկայացված են բեռլինյան 62-րդ միջազգային կինոփառատոնին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Բեռլինալեի» հիմնական մրցութային ծրագրում ներկայացված են 18 ֆիլմեր, որոնք պայքարելու են հիմնական մրցանակների` Ոսկե և Արծաթե արջերի համար: Մրցանակաների հավակնորդ ֆիլմերի ծարքում են երեք գերմանացի կինոռեժիսորների աշխատանքներ` Կրիստիան Պետցոլդի «Բարբարան», Հանս-Քրիստիան Շմիդտի «Ինչ է մնում» և Մատտիաս Գլազների «Ողորմածություն» ֆիլմերը:

Մրցույթին ներկայացված են նաև Ֆրանսիան, Ինդոնեզիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Հունգարիան, Դանիան և Սենեգալը: «Բեռլինալե-2012» հիմնական ծրագրի ֆիլմերը առաջին անգամ ներկայացվելու են հանդիսատեսին: Դիտումների հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 18-ին:

Եվս 770 ֆիլմեր վաճառքի են դրվելու փառատոնին գործող եվրոպական կինոշուկայում:

«Բեռլինալեի» ժյուրին գլխավորում է անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մայք Լին:

Փառատոնը կբացեն ԳԴՀ մշակութային գործերով և զանգվածային հաղորդակցման պետական նախարար Բերնդ Նոյմանը և Բեռլինի իշխող բուրգոմիստեր Կլաուս Վովերայթը:

Գերմանիայի մայրաքաղաք խոստացել են այցելել Մերիլ Սթրիպը և Ռոբերտ Պատտիսոնը:

Փառատոնի համար վաճառվել են շուրջ 300 հազար տոմսեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---