ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ այսօր տեղի է ունենում պիկետ` «Ռուսաստանում ստիպված բնակվող» ադրբեջանցիների մասնակցությամբ: Պիկետի կազմակերպիչն է Ադրբեջանում բռնապետության դեմ շարժումը (ԱԲԴՇ): Ինչպես ասված է ԱԲԴՇ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ակցիան անցկացվում է «Ադրբեջանում մարդու իրավունքների անհանդուրժելի վիճակի կապակցությամբ»: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, դա առաջին բողոքի ցույց չէ, որ ադրբեջանցիները կազմակերպում են Մոսկվայում: Առաջին պիկետը կազմակերպվել է սեպտեմբերի 20-ին Եվրահամայնքի առաքելության շենքի առջեւ, երկրորդ ակցիան անց է կացվել սեպտեմբրի 22-ին Մոսկվայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության առաքելության առջեւ: Ակցիան նախաձեռնողները պնդում են, որ իրենց նպատակն է` «Եվրահամայնքի անդամ-երկրների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին եւ իրենց անհամաձայնությունը հայտնել Եվրահամայնքի անդամ-երկրների բռնած պասիվ դիրքորոշմանը տվյալ հարցում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---