ՀԴԲ-ն հրապարակել է Սթիվ Ջոբսի դոսյեն

ՀԴԲ-ն հրապարակել է Սթիվ Ջոբսի դոսյեն

PanARMENIAN.Net - ՀԴԲ-ն հրապարակել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դոսյեն, որը պատրաստվել էր 1990-ականներին, հայտնել է Agence France-Presse-ը փետրվարի 9-ին: 191 էջից բաղկացած փաստաթուղթը հրապարակվել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի (Freedom of Information Act) հիման վրա:

Դոսյեն բացվել է 1991թ., երբ քննարկվում էր Ջոբսի նշանակումը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագին կից Արտահանման խորհրդում: Ջոբսը այն ժամանակ ժամանակավոր լքել էր Apple ընկերությունը: Արդյունքում, Ջոբսի թեկնածությունն հավանության է արժանացել:

Դոսյեն պարունակում է նաև տվյալներ նրա անձնական կյանքի մասին: Մասնավորապես, հիշատակվում է, որ նա որոշ ժամանակ հոգ չի տարել արտաամուսնական կապից ծնված իր դստեր ու նրա մոր մասին, սակայն երբ նա սկսել է աշխատել իրավիճակը շտկվել է:

Ինքը Ջոբսը գործակալներին պատմել է, որ 1970-74թթ. դպրոցի և քոլեջի ավագ դասարաններում թմրանյութ է օգտագործել: Ընդ որում, Apple-ի ղեկավարը հայտնել է, որ վերջին հինգ տարում թմրանյութ չի օգտագործել: ՀԴԲ-ն հրապարակել է նաև Apple-ի հասցեին ուղղված սպառնալիքների մասին հետաքննությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---