Եգիպտական զբոսաշրջային սուզանավը նավաբեկության է ենթարկվել Կարմիր ծովում

Եգիպտական զբոսաշրջային սուզանավը նավաբեկության է ենթարկվել Կարմիր ծովում

PanARMENIAN.Net - Եգիպտական զբոսաշրջային սուզանավը կործանվել է Կարմիր ծովում, որի արդյունքում զոհվել է 3 մարդ, հայտնում է «Կոլ Իսրաէլ» ռադիոկայանը:

Զոհվածները գերմանացի զբոսաշրջիկներ էին: 13 ուղևորների հաջողվել է փրկել, 4-ին բուժօգնություն է պահանջվել:

Վերջին տվյալների համաձայն, աղետի պատճառ է հանդիսացել խութերին բախվելը, ինչի արդյունքում ապակին կոտրվել է և նավը ջրով է լցվել:

Միջադեպի պատճառները ճշտվում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---