Նիկիտա Վիսոցկի. Վիսոցկու ֆիլմը միանշանակ չէ ինչպես և ինքը` երգիչը

Նիկիտա Վիսոցկի. Վիսոցկու ֆիլմը միանշանակ չէ ինչպես և ինքը` երգիչը

PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան փակ պրեմիերան: Վլադիմիր Վիսոցկու որդին` Նիկիտան խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ ամենատարածված հարցը դա երգչին մարմնավորած դերասանի անվան գաղտնիության պատճառն է: Նա նշեց, որ դա հատուկ է արված, որովհետև ֆիլմը դիտողներն ինքնստինքյան կսկսեն համեմատել դերասանին և իրական կերպարին: Այնուամենայնիվ Նիկիտան ժխտեց, որ դա արվել է վարկանիշ բարձրացնելու համար:

Ինչ վերաբերում է նրան, որ ֆիլմը միանշանակ չի ընդունվում, նա ասաց, որ Վլադիմիր Վիսոցկին երբեք միանշանակ չի ընդունվել, նույն կերպ և ֆիլմն է: Ֆիլմի մասին որոշ մասնագետներ խոսելիս նշում են, որ դա Վիսոցկին չէ և չարժե ֆիլմը դիտել: Նիկիտան ասաց, որ դա այդպես չէ, քանի որ դիտողների 70 տոկոսին ֆիլմը դուր է եկել, և ընդհանրապես դուր չի եկել միայն 2 տոկոսին: Նա ցավով նշեց, որ հենց այդ փոքրամասնության խոսքն է լսելի դառնում դիտողների համար: Այնուամենայնիվ Նիկիտա Վիսոցկի միանշանակ գոհ է ֆիլմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---