ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Վաշինգթոնում ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին վերաբերող համաժողովին: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, համաժողովի ընթացքում, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը, Հայաստանի պատվիրակության անդամները կծանոթան կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ ձեռնարկած քայլերին: Այնուհետեւ նրանք Հետաքննության դաշնային բյուրոյի եւ ԱՄՆ իրավապահ այլ մարմինների իրենց գործընկերներին կներկայացնեն միջազգային ահաբեկչության եւ տարածաշրջանային համագործակցության բնագավառներում Հայաստանի նկատառումները եւ գործողությունները: Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ Գլխավոր դատախազության, ԱԳՆ, Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Համաժողվի կազմակերպող է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարին աջակցող բյուրոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---