Ուիթնի Հյուսթոնի դուստրը հիվանդանոց է ընկել13 փետրվարի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը իր մահկանացուն կնքած հանրաճանաչ ամերիկացի երգչուհու ու դերասանուհու 18-ամյա դուստրը հոսպիտալացվել է մոր մահից մի քանի ժամ անց, հայտնում է BBC-ին: Բոբբի Քրիստինա Բրաունին հիվանդանոց են տեղափոխել Բեվերլիի Հիլզի հյուրանոցից, որտևեղ մահացել է Հյուսթոնը, հայտնում է Ինտերֆաքսը: Հյուսթոնը մահացել է Լոս Անջելեսլի Beverly Hilton հյուրանոցի համարում, մահն արձանագրել են կանչով դեպքի վայր եկած շտապ օգնության բժիշկները: Երգչուհին 48 տարեկան էր: Մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: TMZ-ի տվյալների համաձայն, Հյուսթոնը հյուրանոցի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է լոգարանում անգիտակից վիճակում: Աղբյուրը հաղորդում է, որ երբ ժամանել է շտապ օգնության ծառայությունը, Հյուսթոնի մարմինն արդեն դուրս էին բերել լոգասենյակից: Երգչուհու համարում նաև հայտնաբերվել են հաբեր, որոնք նրան նշանակել էր բժիշկը: Երգչուհու մահվան պատճառը կկարողանան հաստատել միայն դիահերձումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Նա այդ ժամանակ նոր էր թողարկել իր ամենահաջողված սկավառակը: 2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր: Նման հաջողության Հյուսթոնը հասել էր 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահ» (Bodyguard) ֆիլմի համար գրված իր երգը: 1992-ին նա նկարահանվեց «Թիկնապահ» ֆիլմում գլխավոր դերում՝ սկսելով նաև իր կինոկարիերան: Հետագայում նա ևս մի քանի ֆիլմերում նկարահանվեց: Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |