«Եվրատեսիլ 2012-ի» հյուրերը կտեղավորվեն վիլլաներում և նավերում

«Եվրատեսիլ 2012-ի» հյուրերը կտեղավորվեն վիլլաներում և նավերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիան մեկնաբանել է «Եվրատեսիլ 2012»մրցույթի արտասահմանցի հյուրերի տեղաբաշխումը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, «Եվրատեսիլ 2012-ի» հյուրերը, որոնք Բաքու կժամանեն մայիսին, կտեղաբաշխվեն ինչպես վարձու բնակարաններում, այնպես էլ վիլլաներում և նավերում: Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Նահիդ Բագիրովի խոսքով, Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ համատեղ սկսվել են տվյալ ուղղությամբ աշխատանքներ: Ճշտվում է վարձու բնակարանների թիվը, դրանց կենցաղային պայմանները և ստանդարտներին համապատասխանությունը: Ստեղծվում է այդ բնակարանների մասին տվյալների բազա: «Եվրատեսիլի» հյուրերի ընդունելության շրջանակներում, նրանց կառաջարկվեն 2000 հազար տարատեսակ բնակարաններ և 60-70 վարձու վիլլաներ: Այդ բնակավայրերը նախապես հնարավոր կլինի պատվիրել Eurovision.az կայքի միջոցով: «Տանը բնակվելն ավելի էժան է, քան հյուրանոցում: Նշեմ, որ հիմնականում ժամանելու են երկրպագուներ և դեռահասներ: Իսկ նրանք փնտրում են այնպիսի տեղեր, որտեղ քնելն ու ուտելը թանկ չէ: Հենց դրա համար էլ առաջարկում ենք բնակարանային պայմաններ»,-ընդգծել է Բագիրովը:

«Եվրատեսիլ 2012-ի» հյուրերին կառաջարկվի նաև բնակվել նավերում: Այս առնչությամբ Կասպից ծովի ափերի մոտ կլինեն երկու նավեր, որոնք իրենց նավախցիկներում կկարողանան տեղավորել 250 մարդ: Սակայն դրան կդիմեն զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---