Կարեն Քոչարյան. Ընտրակաշառքը կլինի առաջիկա ընտրությունների գերակշռող ուժը

Կարեն Քոչարյան. Ընտրակաշառքը կլինի առաջիկա ընտրությունների գերակշռող ուժը

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կոպիտ խախտումներ՝ քվեաթերթիկների լցոնում, «նկարչություն», ընտրատուփերի առևանգում, չի լինի, գտնում է քաղաքական տեխնոլոգիաների գծով փորձագետ Կարեն Քոչարյանը: «Ես գտնում եմ, որ «նկարչություն» ընտրություններում չի լինի: Այսինքն կոպիտ խախտումներ, որոնք կային 90-ականներին՝ քվեաթերթիկների լցոնում, «նկարչություն», ընտրատուփերի առևանգում, չեն լինի: Ձայները կգնեն»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Քոչարյանի, դրա ապացույցն է Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, նման գործելաոճը կշարունակվի նաև մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում: «Ընտրակաշառքը կլինի ընտրությունների գերակշռող ուժը»,-ասել է Քոչարյանը:

Ըստ փորձագետի, բոլոր քաղաքական ուժերը իրենց հնարավորությունների ու ռեսուրսների ներածի չափով կկիրառեն ընտրակաշառքը: Ըստ նրա, բացառություն չի լինի նաև ՀԱԿ-ը, որը կարող է այդ մեթոդից օգտվել որոշ մեծամասնական ընտրատարածքներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---