«Կենաց ծառը». Աստվածաշունչ, և ուրիշ ոչինչ

«Կենաց ծառը». Աստվածաշունչ, և ուրիշ ոչինչ

PanARMENIAN.Net - Ռեժիսոր և սցենարի հեղինակ Թերենս Մալիկի « Կենաց ծառը» դրաման 2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը առաջադրված է երեք անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատորական աշխատանք»: 32 000 000 դոլար արժողությամբ բյուջեի առյուծի բաժինն իհարկե ֆիլմում նկարահանված աստղաբույլինն է՝ Բրեդ Փիթ, Շոն Փեն, Ջեսիկա Չեսթեյն, Ֆիոնա Շոու և ուրիշներ: Այդ մեծ գումարից մի մեծ կտոր էլ թերևս տրամադրվել է երկիր մոլորակի բոլոր գեղեցիկ անկյուններում, անապատում, օվկիանոսի ափին, մեգապոլիսներում գեղեցիկ կադրեր նկարելուն: Եվ դա ռեժիսորին հաջողվել է՝ ստանալով գեղեցիկ ֆիլմ մեծ համբերություն ունեցող և զմայլելի տեսարանների սիրահար հանդիսատեսի համար:

«Կենաց ծառը» մի ընտանիքի պատմություն է` հայր (Բրեդ Փիթ), մայր (Ջեսիկա Չեսթեյն) և 3 որդի, որոնցից մեկը ցավոք մահանում է, իսկ ավագ որդին (Շոն Փեն) իր հիշողություններն է ետ ու առաջ անում լավ պահպանված հուշատետրի նման:

ԱՄՆ-ի քսաներորդ դարի կեսերին հատուկ չափազանց ճիշտ և ցավեցնելու աստիճան օրինակելի այս ընտանիքը գույնզգույն ժապավեններով փաթեթավորված դատարկ տուփի է նման, որտեղ Աստվածաշնչից բացի ուրիշ ոչինչ չկա: Իսկ այդ ժապավեններից յուրաքանչյուրն իր դերն ու նշանակությունն ունի: Եթե մայր է, ապա պետք է վարդագույն և դեղին լինի, եթե հայր է, ուրեմն մուգ կապույտ ու շագանակագույն է, իսկ որդիները զինվորական համազգեստի գույներից շեղվելու մասին մտածել անգամ չեն կարող:

2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը ֆիլմի երկու գլխավոր դերակատարներն առաջադրված են «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, բայց երկուսն էլ այլ ֆիլմերում մարմնավորած կերպարների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---