Հրայր Թովմասյանն առաջարկում է ընտրակարգի հարցում հիշել Իտալիայի փորձը

Հրայր Թովմասյանն առաջարկում է ընտրակարգի հարցում հիշել Իտալիայի փորձը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ելույթ ունենալով խորհրդարանական լսումներում, որոնք նվիրված են 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության առաջարկին, հիշեցրել է հայ խորհրդարանականներին Իտալիայի փորձը:

Ըստ նրա, պատերազմից հետո մինչև 1993թ. Իտալիայում ընտրություններն անցնում էին միայն համամասնականա համակարգով, և ոչ մի քաղաքական ուժի չէր հաջողվում կայուն մեծամասնություն կազմել խորհրդարանում, որի արդյունքում գրեթե ամեն տարի կառավարության կազմը փոխվում էր: Իսկ 1993թ., երբ ընտրությունները սկսեցին անցնել խառը համակարգով, Իտալիայում ընդամենը 4 կառավարություն է փոխվել:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը նաև հայտնել է, որ այդ նախաձեռնությանը աջակցելու համար մտադիր է հանրահավաք անցկացնել` խորհրդարանում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու մասին քննարկումների ընթացքում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---