Ամերիաբանկի աշխատակիցներն ապահովել են 100%-ով արդյունք ԵՎԶԲ-ի on-line ուսուցման ժամանակ

Ամերիաբանկի աշխատակիցներն ապահովել են 100%-ով արդյունք ԵՎԶԲ-ի  on-line ուսուցման ժամանակ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցները լավագույն արդյունք են ապահովել Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (EBRD) կողմից կազմակերպված on-line սեմինար ուսուցման ժամանակ: Ապահովելով երկու 100%-ով արդյունք` Բանկի աշխատակիցներն արժանացել են սահմանված չորս մրցանակներից երկու մեծ մրցանակին` երկշաբաթյա անվճար վերապատրաստում Commerzbank –ում և 2.5 հազ. եվրո արժողությամբ DC-PRO ծրագրից (աշխարհում առջատար ծրագիր, որը կիրառվում է առևտրի ֆինանսավորման ոլորտում) օգտվելու հնարավորություն, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

2011թ. կազմակերպված on-line ուսուցմանը մասնակցում էր 17 երկրից 83 բանկի 360 աշխատակից:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՎԶԲ-ն առևտրի ֆինանսավորման զարգացմանն աջակցելու ծրագրի (TFP Programme) շրջանակներում կազմակերպում է e-learning on-line ուսուցում գործընկեր բանկերի աշխատակիցների համար: Սեմինար պարապմունքը նպատակ ունի զարգացնել առևտրի ֆինանսավորումը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, ինչպես նաև նպաստել առևտրի ֆինանսավորման մեջ միջազգային ստանդարտների ներդրմանը:

Ուսուցման գրաֆիկը բավականին ճկուն է, մեկ տարվա ընթացքում ուսանում են 7 մոդուլ-ծրագիր և հանձնում քննություններ on-line ռեժիմով: Յուրաքանչյուր ծրագիրն ուսանելիս հնարավորություն է ընձեռվում ստանալ տեսական գիտելիքներ առևտրի ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես նաև գիտելիքները կիրառել պրակտիկ խնդիրների լուծման մեջ: Իսկ յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո, ելնելով քննությունների արդյունքներից, տրվում է հավաստագիր Միջազգային առևտրային պալատի կողմից:

Ամերիաբանկի աշխատակիցների կողմից լավագույն արդյունքներով on-line ուսուցումն ավարտելը էականորեն կնպաստի առևտրի ֆինանսավորման բնագավառում առավել արդյունավետ գործունեութան ծավալմանը:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց, որ հեռակա ուսուցումը հնարավորություն ընձեռեց ամբողջովին վերհիշել առևտրի ֆինանսավորման ոլորտում կիրառվող բոլոր կարգերը, ծանոթանալ միջազգային պրակտիկայում առկա նորություններին և մասնավորապես ծանոթանալ առևտրի ֆինանսավորման ոլորտում շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի վերջին կիրառումներին, որոնք գործում են միջազգային պրակտիկայում:

Ամերիաբանկը միջազգային ֆինանսական շուկայում ձեռք բերած բարձր վարկանիշի շնորհիվ` որպես հուսալի և կայուն գործընկեր, շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով 58 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Ասիական Զարգացման Բանկի (ADB) և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Unicredit Bank, , Commerzbank և այլն:

Վերջերս Ամերիաբանկը Unicredit Bank-ից ստացել է 5 մլն Եվրոյի վարկային գիծ`առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար: Գործում է նաև օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ց ստացված 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծը:

Նշենք, որ Ամերիաբանկը անցյալ տարի արժնացել է IFC-ի կողմից սահմանած"GTFP Award 2010" մրցանակին` Առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ:

Ամերիաբանկն ընթացիկ տարում շարունակելու է առավել ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա խոշորագույն բանկերի հետ, ինչը հնարավորություն կընձեռի հաճախորդներին առաջարկել առևտրի ֆինանսավորման և գործարքների հաստատման առավել բարենպաստ պայմաններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---