Ջիմի Քարտերը հաջողված է համարում «գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժումը

Ջիմի Քարտերը հաջողված է համարում «գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քրթերը հաջողված է համարում «գրավիր Ուոլլ-սթրիթը» շարժումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այն բավականին հաջող է, եթե անգամ նկատի ունենանք այն փաստը, որ ցուցարարները ղեկավարություն, և անգամ խնդիրների իրականացման հետևողականություն չունեն»,-հայտարարել է նա` հանդես գալով Ատլանտայում:

«Գրավիր Ուոլլ-սթրիթը» բողոքի ակցիան Նյու Յորքում սկսվել է 2011թ սեպտեմբերի 17-ին և տարածվել ամերիկյան մի շարք խոշոր քաղաքներում: Ցուցարարները հիմնականում մարգինալ երիտասարդներ և ծերացող հիպպիներն են, ովքեր դեմ են հանդես գալիս անգործությանը և ֆինանսական ինստիտուտների գործունեությանը` դրանք կոչելով «ֆինանսական տերորիզմ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---