«Կուբանը» նվազագույն արդյունքով հաղթանակ է տարել «Վասլուի» նկատմամբ

«Կուբանը» նվազագույն արդյունքով հաղթանակ է տարել «Վասլուի» նկատմամբ

PanARMENIAN.Net - Ռումինական «Վասուլի» դեմ խաղով «Կուբանը» բացել է ստուգողական խաղերի ծրագրի երկրորդ մասը: Ետևում երեք խաղեր են, դեռ նույնքան էլ սպասվում են ապագայում` նախքան հավաքի ավարտը: Ընկերական խաղն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի թիմի:

«Լավ սպարրինգ էր: Կարողացանք ներգրավել մեծ քանակությամբ ֆուտբոլիստներ: Ուրախ ենք, որ արդյունքում հաղթանակի հասանք: Սակայն ընդգծեմ, որ խաղի սկիզբն ինձ դարձյալ դուր չեկավ: Առաջին խաղակեսի կեսերին կարողացանք կարգավորել խաղը: Իմ մարզիկները աստիճանաբար ցուցադրում են այնպիսի խաղ, որին ձգտում ենք»,-գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի խոսքը հայտնում է «Կուբանի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---