«Թատրոն-իքս»-ը կմեկնարկի ապրիլի 2-ին

«Թատրոն-իքս»-ը կմեկնարկի ապրիլի 2-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին մեկնարկելու է «Թատրոն-իքս» հանրապետական թատերական փառատոնը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ, փառատոնի կազմակերպիչ Արա Խզմալյանը: Նա ուրախություն հայտնեց, որ այս տարի մասնակցում են բոլոր այն մարզերը, որտեղ կա թատրոն: Ավանդույթի համաձայն նրանք կգնան մարզեր, կծանոթանան տեղի ներկայացումներին: Բացի դրանից, փառատոնի կանոնակարգի համաձայն շարունակվելու են ներկայացումներից հետո բաց, հրապարակային քննարկումները: Նրա խոսքով այս տարիների ընթացքում ձևավորվում է բանավեճի մշակույթ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---