ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԻՍԼՈՎՈԴՍԿ ՔԱՂԱՔԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ, ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ` ԵՐԵՔ ՀԱՅ

PanARMENIAN.Net - Օրերս Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքի մոտակայքում էկեկտրագնացքում իրականացված ահաբեկչության արդյունքում տուժածների թվում կա չորս հայ: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, զոհվել է 21-ամյա Եվգենի Արոյանը (Ալայան) եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Էրիկ Կահրամանյանը, Սյուզաննա եւ Գրիգոր Մելքումյանները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի առավոտյան պայթել է Կիսլովոդսկ-Մինվոդի էլեկտրագնացքի վագոններից մեկը: Ինչպես պարզվել է` Կիսլովոդսկի մերձակայքում ահաբեկիչների կողմից ականապատված է եղել երկաթգծի մի տեղամասը: Ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը 4 է: Տուժածներից 9-ը գտնվում են ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ Կիսլովոդսկի հիվանդանոց են տեղափոխվել 37 վիրավոր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---