Ազատ Հովհաննիսյանը փետրվարի 17-ին կմենամարտի Սալվադոր Կիֆուենտեսի հետ

Ազատ Հովհաննիսյանը փետրվարի 17-ին կմենամարտի Սալվադոր Կիֆուենտեսի հետ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը, որը Հայաստանում էր գտնվում, վերադարձել է ԱՄՆ և շարունակում է մարզումները` պատրաստվելով իր հաջորդ մենամարտին: Հովհաննիսյանի երրորդ պրոֆեսիոնալ մենամարտը տեղի կունենա Կալիֆոռնիայում` «Chumash Casino»-ում, Սալվադոր Կիֆուենտեսի (ԱՄՆ) հետ:

Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում միավորներով զիջել է Խուան Ռեյեսին (ԱՄՆ), իսկ երկրորդում, որը տեղի է ունեցել Հայաստանում, նոկաուտի է ենթարկել Սերգեյ Պասիմովին (Էստոնիա): Կիֆուենտեսը պրոֆեսիոնալ ռինգում 4 մենամարտ է անցկացրել և միայն մեկում առավելության հասել մրցակցի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---