«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը» ՀԲ-ից 11 մլն դոլար կստանա

«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը» ՀԲ-ից 11 մլն դոլար կստանա

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 11 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկը «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ III» ծրագրի (ՀՍՆՀ III) երրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին, այս ծրագրով միջազգային կառույցը 15 տարվա ընթացքում Հայաստանին մոտ 85 մլն դոլար է տրամադրել, իսկ Հիմնադրամն ինքը Հայաստանում ավելի քան 850 միկրոծրագիր է իրականացրել սոցիալական և համայնքային ենթակառուցվածքների գծով, այդ ծրագրերից օգտվել են ավելի քան 330 գյուղական և 40 քաղաքային համայնքներ: «Այս ծրագրով հավելյալ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարության` անապահով և խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերին` ենթակառուցվածքների աշխատատար նախագծերի ընդլայնման միջոցով` արձագանքելով տեղական համայնքների կենսական կարիքներին: Մենք ծրագրում ենք հատկացված միջոցների մոտ 40 տոկոսն ուղղել հենց այդ համայնքներին»,- ընդգծել է նա:

Ժան Միշել Հապին հաղորդել է, որ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծախսերի կեսից ավելին կուղղվի դպրոցների վերանորոգմանն ու կառուցմանը, 20 տոկոսը` խմելու ջրի մատակարարման համակարգի արդիականացմանը, 11 տոկոսը` գյուղերում մշակույթի կենտրոնների վերանորոգմանը, մնացած միջոցները կուղղվեն առողջապահության համակարգի բարելավմանը:

11 միլիոն ԱՄՆ դոլար գումարով ՄԶԸ վարկի մարման ժամկետը 25 տարի է` ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---