ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԿՈՍՈՎՈՅՈԻՄ

PanARMENIAN.Net - Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Անտոնակոպուլոսը եւ նրա հայ գործընկեր Միքայել Հարությունյանն այսօր Երեւանում հուշագիր են ստորագրել Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հայկական դասակի մասնակցության մասին` հունական գումարտակի կազմում: Միքայել Հարությունյանի խոսքերով` Գեորգիոս Անտոնակոպուլոսի հետ Երեւան ժամանած հույն ռազմական փորձագետների խումբը բարձր գնահատական է տվել հայ «երկնագույն սաղավարտների» պրոֆեսիոնալ պատրաստվածությանը: Նշենք, որ 34 հայ զինծառայողներից կազմված դասակը խաղաղապահ առաքելությամբ կմեկնի Կոսովո ենթադրաբար հաջորդ տարվա հունվարին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---