Խոսրով Հարությունյան. Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև17 փետրվարի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Միջազգային և տեղի փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է ոչ կառավարական կազմակերպությունների, լոբբիստական խմբերի ներգրավվածությունը, այքան արդյունավետ է քաղաքական որոշումների կայացումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը: «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը լուրջ հարց է, որը կարևոր դեր է խաղում որակական քաղաքական որոշումներ կայացնելիս»,-հայտարարել է նա, հավելելով, որ Հայաստանը կանգնած է քաղաքական ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության առջև: Այս համատեքստում Հարությունյանը նաև նկատել է, որ այսօր քաղաքացիական հասարակության ակտիվացման հարցը կապված է ՏՏ և սոցկայքերի հետ: «Սոցկայքերը դարձել են բազմաթիվ քաղաքացիների կայացման վայր և այս տեսանկյունից նրանց նշանակությունը մեծացել է»,-ընդգծել է Հարությունյանը: Անդրադառնալով Հանրային խորհրդին` նա ասել է, որ այն ունի մեծ խորհրդատվական նշանակություն: «Հանրային խորհրդի կողմից պետական կառույցներին տարբեր առաջարկությունների ներկայացումը ևս նպաստում է ակտիվության բարձրացմանը և քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը»,-ամփոփել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |