ՀԱԿ-ը կոչ է անում դադարեցնել կամայականությունները Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների հանդեպ

ՀԱԿ-ը կոչ է անում դադարեցնել կամայականությունները Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների հանդեպ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել` կապված ՀՀ Արդարադատության նախարարությանը բացարձակ ապօրինի կերպով նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության` գրանցման առնչությամբ, ինչը ըստ ընդդիմության, օրենքի ակնհայտ խախտում է:

ՀԱԿ մամուլի ծառայության հաղորդագորությունում ասվում է, որ վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը:

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---