Orange-ի խանութներում հասանելի է Samsung Galaxy Nexus սմարթֆոնը17 փետրվարի 2012 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել Galaxy շարքի ամենավերջին թողարկված սմարթֆոնը՝ Samsung Galaxy Nexus: Այն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը նախագծվել է Samsung և Google ընկերությունների կողմից: Samsung Galaxy Nexus-ն ունի 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսոր, HD Super Amoled էկրան, full HD video, Wi-Fi, GPS և բազմաթիվ այլ հնարավորություններ: Սմարթֆոնի հետաքրքիր լուծումներից է Face Control համակարգը, որի շնորհիվ կարելի է էկրանի կողպեքը բացել առանց կոդեր հավաքելու` պարզապես ժպտալով դեպի էկրանի տեսախցիկը: Samsung Galaxy Nexus թույլ է տալիս մինչև 21Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ` սկսած 170,000 դրամից: Պանտերային բաժանորդագրվելիս մեկ տարվա ընթացքում ամեն ամիս բաժանորդը կստանա մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթ: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 350,000 դրամով: Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ Samsung Galaxy Nexus-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |