Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ

Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ

PanARMENIAN.Net - Իսրայելում թողարկվել են Ֆրանց Վերֆելին պատկերող դրոշմանիշներ: Դրոշմանիշները թողարկվել են Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում, որն իրականացում է հումանիտար ոլորտում մեծ ավանդ ունեցած մարդկանց պատվին:

Ֆրանց Վերֆելն ավստրիացի գրող է, ծնվել է 1856թ.-ին Պուտանգեսում (Ֆրանսիա) և մահացել է 1940թ.-ին: 1909թ.-ին դարձել է ֆրանսիական ծովակալ: Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-1913): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915թ.-ի փետրվարի 15-ին նշանակվել է ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար և հաստատվել է Սիրիայում: Այդ նավատորմի պարտականությունն էր Թուրքիայի ծովային հարձակումները կասեցնելը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել:

Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի թարգմանությամբ, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան): Վեպի հիման վրա 1957 թ-ին չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---