Իրանը ցանկանում է ռուսական ցորեն գնել ռուբլիով

Իրանը ցանկանում է ռուսական ցորեն գնել ռուբլիով

PanARMENIAN.Net - Իրանը բանակցում է ռուս թրեյդերների հետ ռուբլիով ցորեն գնելու համար: Վերջին երկու շաբաթում Իրանը 1,1 մլն տոննա ցորեն է գնել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ մամուլը հաղորդել է, որ Իրանի նավահանգիստներում չբեռնաթափված ցորենով նավեր են կանգնած. Քանի որ իրանական ընկերությունները չեն կարող վճարել բեռի համար:

Ըստ ԵՄ, ԱՄՆ ու ՄԱԿ պատժամիջոցների իրանական բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների հաշիվները պետք է սառեցվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---