Հունաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը հետաձգվել են՝ ի նշան նոր սպորտային օրենքի դեմ բողոքի

Հունաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը հետաձգվել են՝ ի նշան նոր սպորտային օրենքի դեմ բողոքի

PanARMENIAN.Net - Հունաստանի առաջնության կազմակերպիչները հայտարարել են, որ բարձրագույն դիվիզիոնի խաղերը, որոնք պետք է կայանան փետրվարի 25-ին և 26-ին, հետաձգվելու են մեկ շաբաթով՝ ի նշան նոր սպորտային օրենքի դեմ բողոքի, հաղորդում է sport-express.ru-ն:

Հույն օրենսդիրների նախաձեռնությունը քննադատության է ենթարկվել նաև ՖԻՖԱ կողմից, որը սպառնացել է տեղի ֆեդերացիային որակազրկմամբ, քանի որ օրենքը սահմանափակում է սպորտային իշխանությունների անկախությունը, ինչը հակասում է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի սկզբունքներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---