Ուիլյամ Հեյգ. Իրանը կարող է միջուկային զենքի մրցավազք հրահրել Մերձավոր Արևելքում

Ուիլյամ Հեյգ. Իրանը կարող է միջուկային զենքի մրցավազք հրահրել Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Իրանը կարող է միջուկային զենքի սպառազինության մրցավազք հրահրել Մերձավոր Արևելքում, ինչը կարող է Ռուսաստանի ու ԱՄՆ միջև սառը պատերազմից վտանգավոր լինել, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը Daily Telegraph-ին տված հարցազրույցում:

«Դա հասունացող ճգնաժամ է: Նրանք շարունակում են իրենց միջուկային ծրագիրը: Եթե Իրանը միջուկային զենք ստանա, մյուս մերձավորարևելյան երկրները ևս կցանկանան զարգացնել միջուկային ներուժը»,-ասել է նա:

Հեյգն ասել է, որ բրիտանական կառավարությունը հորդորում է Իսրայելին հարված չհասցնել Իրանին, քանի որ ռազմական հակամարտությունը Թեհրանի հետ կարող է «չափազանց շատ բացասական հետևանքներ ունենալ»,-մեջբերում է պարբերականը նախարարի խոսքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---