EURO-2012-ի կազմակերպիչները ՈՒԵՖԱ-ից փոխհատուցում կստանան հանրային տրանսպորտում անվճար երթևեկելու համար

PanARMENIAN.Net - 2012-ի Եվրոպայի առաջնության կազմակերպիչները՝ Ուկրաինան և Լեհաստանը, ՈՒԵՖԱ-ից փոխհատուցում կստանան նրա համար, որ երկրպագուների և հավատարմագրված անձնանց համար անվճար երթևեկություն կապահովեն հասարակական տրանսպորտում: Կիևը Միշել Պլատինիի գերատեսչությունից կստանա 330 հազար եվրո:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը, առաջնությունն ընդունող քաղաքները ՈՒԵՖԱ-ի հետ համաձայնեցերլ են միասնական տոմսի հայեցակարգ: Երկրպագուն, ով ձեռք է բերել մրցաշարի խաղի տոմս, կօգտվի հասարակական տրանսպորտից 36 ժամվա ընթացքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---