Եգիպտոսը կրկին հետաձգել է նախագահական ընտրությունների ամսաթիվը

Եգիպտոսը կրկին հետաձգել է նախագահական ընտրությունների ամսաթիվը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հետաձգել է Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո առաջին նախագահական ընտրությունների ամսաթվի հայտարարման օրը: Այս առիթով համառոտ հայտարարության մեջ միայն հույս է արտահայտված, որ ողջ նախապատրաստական գործընթացը կավարտվի մայիսի վերջին:

Ընտրական հանձնաժողովի նախագահը եգիպտական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրությունների ամսաթվի նշանակման հետ կապված խնդիրը կայանում է երկրի` արտասահմանում բնակվող քաղաքացիների քվեարկությունը կազմակերպելու հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---