ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՎԵՐՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում կվերսկսվեն Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայնների դուրս բերման ժամկետների մասին բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը, այդ նպատակով Մոսկվա է ժամանել Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թեդո Ջափարիձեն, որը տվյալ խնդիրը կքննարկի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության եւ այդ երկրի ռազմական փորձագետների հետ: Հիշեցնենք, որ ռազմակայանների դուրս բերման մասին ռուս-վրացական բանակցությունները, որոշ ընդհատումներով, շարունակվում են արդեն մի քանի տարի, սակայն առաջընթաց բանակցություններում չի նկատվում: Վրաստանը նախկինի պես պնդում է դուրս բերման եռամյա ժամկետը, իսկ Ռուսաստանը` տասնմեկամյա: Սակայն չի բացառվում, որ կողմերը կգնան փոխադարձ զիջումների եւ կառաջարկեն միմյանց ռազմակայնների ճշգրտված ժամկետներ: Նշենք, որ նման կայանները Վրաստանում երկուսն են` Աջարիայում եւ Ախալքալաքի շրջանում, որտեղ կոմպակտ բնակվում են հայեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---