Ոստիկանությունը բռնել է Գերմանիայի ամենաորոնվող հանցագործին

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը բռնել է Գերմանիայի ամենաորոնվող հանցագործին՝ Թոմաս Ֆելդհոֆերին, գրում է The Local-ը: Նրան ձերբակալել են փետրվարի 19-ին Լյուբեկից ոչ հեռու: Ոճրագործը մի քանի ամիս է թաքնվում էր ոստիկանությունից զինված կողոպուտների շարքից հետո:

Փետրվարի 18-ի երեկոյան Ֆելդհոֆերը կատարել է հերթական հանցագործությունը՝ մեքենա առևանգելով Համբուրգում:

2011թ. դեկտեմբերին նա առևանգել էր երթուղային ավտոբուսը՝ կողոպտելով բոլոր ուղևորներին:

Նա արդեն յոթ տարի անց է կացրել կալանավայրում՝ 2001-2008թթ.՝ բանկերի ութ կողոպուտների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---