«Չափազանց բարձր և անտանելի մոտ». Համամարդկային աղետը երեխայի աչքերով

«Չափազանց բարձր և անտանելի մոտ». Համամարդկային աղետը երեխայի աչքերով

PanARMENIAN.Net - Համամարդկային աղետը ոչինչ է՝ համեմատած մի երեխայի դժբախտության հետ: 9.11.2001-ը պատմություն դարձած օր է, որը հոմանիշ է դարձել Նյու Յորք, երկրաքեր, ինքնաթիռ, զոհ, վախ և սարափ բառերին:

Ասում են մանկան շուրթերով ճշմարտությունն է խոսում: «Չափազանց բարձր և անտանելի մոտ» ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Դոլդրին աստվածաշնչյան այս իմաստությունը յուրովի է մեկնաբանել`մանկան աչքերը ճշմարտությունն են տեսնում:

Ինչպես ամբողջ աշխարհում կյանքը բաժանվեց երկու մասի` սեպտեմբերի 11-ից առաջ և հետո, այնպես էլ 9-ամյա «գյուտարար» տղայի համար, որը նյույորքյան երկնաքերում կորցրեց իր ամենահարազատ մարդուն`հորը (Թոմ Հենքս):

Իր տարիքի համար բավական դժվար գլուխկոտրուկներ հնարելով և լուծելով դրանք` տղան փորձում է շփման եզրեր գտնել մահացած հոր հետ, և դա նրան մասամբ հաջողվում է, օգնում հաղթահարել դաժան փորձությունը:

Ֆիլմում նկարահանվել են փայլուն դերասաններ, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող էին ցանկացաց ֆիլմի համար հաջողության գրավական հանդիսանալ`Թոմ Հենքս, Սանդրա Բուլոկ, Ջոն Գուդման, Վիոլա Դևիս: Իսկ 9-ամյա Օսկար Շելլի դերակատար Թոմաս Հորնի համար սա առաջին փորձն է կինոյում, որը նա պատվով է հաղթահարել և դարձել այդքան արհեստավարժ դերասանների արժանի գործընկերը:

2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը «Չափազանց բարձր և անտանելի մոտ» ֆիլմը ներկայացված է երկու անվանակերգերում`«Լավագույն ֆիլմ» և «2-րդ պլանի լավագույն տղամարդու դերակատար»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---