Microsoft. Google-ը շրջանցում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի անձնական կարգավորումները21 փետրվարի 2012 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ը Google-ին մեղադրում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի գործողություններին հետևելու մեջ` շրջանցելով գաղտնիության սահմանված կարգավորումները: Այդ մասին Microsoft-ը գրում է իր կորպորատիվ բլոգում: Վերջերս Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզեցին, որ Google-ը հետևում էր Safari բրաուզերի օգտատերերի ակտիվությանը տարբեր էջերում, թեև Apple-ը ինքնաբերաբար արգելափակում է Safari բրաուզերում պատմության պահպանումը: Google-ն այդ ժամանակ հայտարարեց, որ գովազդային քուքիներ ստեղծելը թույլ էր տալիս Safari-ի գաղտնիության կարգավորումների խոցելիությունը, և սկսեց ջնջել գովազդային քուքիները Safari բրաուզերներից: Microsoft-ի փոխնախագահ Դինա Խաչամովիցայի խոսքով, Google-ը նմանատիպ մեթոդներ է կիրառել նաև է Internet Explorer-ի օգտատերերի գործողություններին հետևելու համար: Microsoft-ը դիմել է Google-ին այդ խոցելիության շահագործումն ու ինտերնետ-օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության նորմերի խախտումը դադարեցնելու խնդրանքով: Google-ն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |