Ռուսաստանը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հարվածել Իրանին

Ռուսաստանը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հարվածել Իրանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ռազմական հարված հասցնել Իրանին: Այդ մասին այսօր «Վեստի 24»-ի եթերում հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի դա տեղի չունենա»,- ընդգծել է նա, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Նախ, մենք պարզաբանում ենք բոլորի համար, ով պատրաստ է մեզ լսել, իսկ դա բավական լայն միջազգային լսարան է, թե ինչ ավերիչ հետևանքների կարող է հանգեցնել նման ռազմական ակցիան,- ասել է Չուրկինը:- Երկրորդը, ինչպես հայտնի է, մենք շատ բան ենք անում, որպեսզի, այնուամենայնիվ, երկխոսություն կարգավորենք Թեհրանի և «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ, որը գլխավոր գրգռիչն է Թեհրանի և Արևմուտքի միջև հարաբերություններում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---