ՉՆԱՅԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Չնայած Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին մասնակցելու համար հայ սպաներին մուտքի թույլտվություն տրամադրելու ադրբեջանական կողմի մերժմանը` հայ զինծառայողները մտադիր են այսօր մեկնել Բաքու: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հայտարարության համաձայն, նախօրեին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունն առանց որեւէ մեկնաբանության մերժել է հայ սպաներին Ադրբեջան մուտքի թույլտվություն տրամադրելու հարցում: Հավատարիմ մնալով ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներին` համագործակցության ճանապարհով տարածաշրջանում վիճահարույց խնդիրները լուծելու գաղափարին, հայկական կողմը պլանավորման խորհրդաժողովի կազմակերպիչներին տեղյակ է պահել, որ այդ համաաժողովին մասնակցելու համար հայ սպաները այսօր կմեկնեն Բաքու:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---