Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ-ը քաղաքական ներուժ ունի արձագանքելու համար ղարաբաղյան զարգացումներին

Ն. Բորդյուժա. ՀԱՊԿ-ը քաղաքական ներուժ ունի արձագանքելու համար ղարաբաղյան զարգացումներին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը չի միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քանի որ դրա համար կան համապատասխան միջազգայն մեխանիզմներ, որոնք պետք է ուղղորդված գործեն այդ շատ բարդ հակամարտությունը կարգավորելու համար: Այդ մասին Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Պատասխանելով ՀԱՊԿ դիրքորոշման մասին հարցին հակամարտության անբարենպաստ զարգացումների դեպքում՝ Բորդյուժան ասել է.«Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է և անհրաժեշտության դեպքում կստանա ողջ անհրաժեշտ աջակցությունը»:

Բորդյուժան ասել է, որ «ՀԱՊԿ-ը ունի ոչ միայն ուժային, այլ նաև քաղաքական ու խաղաղարար ներուժ արձագանքելու համար ղարաբաղյան զարգացումներին: «Ամեն ինչ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատումից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---