ԱՄՆ դեսպանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրին նվիրել է համակարգչային տեխնիկա21 փետրվարի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր փետրվարի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հանդիպել կրթահամալիրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին և նվիրաբերել մոտ 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանությունից։ Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և սկաներներ: Դրանք օգտագործվելու են ՀՀ ոստիկանության անձնակազմի ուսուցման և վերապատրաստման նպատակով: Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում: Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում և համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում: Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժիններին: Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել են վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով: ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում էմոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |