ՄԱԳԱՏԷ-ն դժգոհ է Իրանում դիտումների արդյունքներից

ՄԱԳԱՏԷ-ն դժգոհ է Իրանում դիտումների արդյունքներից

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն դժգոհ է մնացել Իրանում իր դիտորդների գործունեության արդյունքներից, հայտնում է BBC-ն: Գործակալության ներկայացուցիչները չեն կարողացել մտնել ռազմական օբյեկտներից մեկը, ինչով և պայմանավորված է նրանց դժգոյությունը: «Իրանն այդպես էլ չի թույլատրել այցելել Պարչինի ռազմական օբյեկտ»,-ասվում է հայտարարությունում, հյատնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան երկուշաբթի` փետրվարի 20-ին: ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը երկօրյա բանակցություններ են վարել այդ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---